HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հրապարակել է ձեռնարկ զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում։

Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և կարևոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների և ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար:

Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միզագային իրավական չափանիշներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում և Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ:

Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած խնդիրները, ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաև պրակտիկ կիրառելիություն: Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչև զինված ուժերում կանանց առաջխաղացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին վերաբերելի իրավական չափանիշներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter