Բազմազավակ ընտանիքների դիմումը Սերժ Սարգսյանին
Մի քանի բազմազավակ ընտանիքների դիմում են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով քննարկել իրենց պահանջը և պատասխանել: Բազմազավակ մայրերը կառավարությունից պահանջում են ընդունել բազմազավակ մայրերի իրավունքների մասին օրենք, բազմազավակ ընտանիքերի բոլոր անդամներին ապահովել անվճար բուժսպասարկմամբ, անվճար ուսուցմամբ մասնավոր դպրոցներում ու բուհերում, զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը կամ տրամադրել հավելյալ գումար դրանք վճարելու համար, հատկացնել ամենամսյա թոշակ, ապահովել բնակարաններով:
Բազմազավակ մայրերը նաև պահանջում են տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր և իրենց պարգևատրել մեդալով ու տալ հերոսուհի-մայր կոչում:
Ըստ դիմումի՝ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում՝ պաշտպանելու բազմազավակ մայրերի իրավունքները, «որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան»:
«Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան) մեզ պարգևատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում՝ մանկավարժների, հիվանդանոցում՝ բժիշկների և առհասարակ հասարակության կողմից, և հաճախ լսում ենք արհամարհական այս բառերը. «Չէիք կարող պահել՝ չբերեիք»,- նշել են բազմազավակ մայրերը:
Դիմումը ստորագրել են բազմազավակ մայրեր Կարինե Մելքոնյանը (12 երեխա), Արմենուհի Մանուկյանը (11 երեխա), Անգին Խաչատրյանը (10 երեխա), Մարիամ Արմենյանը (10 երեխա), Հասմիկ Կարապետյանը (9 երեխա), Գյոզալ Թամոյանը (9 երեխա), Սառա Մկրտչյանը (8 երեխա), Հասմիկ Հարությունյանը (7 երեխա), Ելենա Գալստյանը (6 երեխա), Քրիստինե Բաբայանը (5 երեխա), Տիգրանուհի Տեր-Աբելյանը (4 երեխա), ինչպես նաև բազմազավակ հայրեր Սամվել Մաթևոսյանն (8 երեխա) ու Մարատ Պետրոսյանը (7 երեխա):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել