HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև): Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան՝ ակնկալելով, որ նա իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև բնապահպանական և մի շարք այլ ոլորտներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև պատերազմից հետո ստեղծված իրողություններին և մարդասիրական մի շարք խնդիրների: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային գործընկերների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter