
Պատերազմում զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի նկարների ցուցադրությունը (լուսանկարներ)
Մարտի 12-ի երեկոյան Նկարիչների միության սրահում տեղի ունեցավ պատերազմում զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի նկարների ցուցադրությունը։
Գոռ Հակոբյանը ծնվել է Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Գերազանցությամբ ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի կերպարվեստի և գծագրության բաժինը։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է ժամկետային զինծառայության, իսկ վերադառնալուց հետո ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Նա զոհվել է նոյեմբերի 8-ին Կովսականում ԱԹՍ-ի հարվածից։ Գոռ Հակոբյանը 28 տարեկան էր։
«Հետքը» ներկայացնում է Գոռ Հակոբյանի նկարների ցուցադրության լուսանկարները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել