HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանում գրանցվել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Հունաստանում գրանցվել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է երկրի կենտրոնական հատվածում՝ Թեսալիայի շրջանում։ Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը։ Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտը հայտարարել է, որ մի քանի օր առաջ՝ մարտի 3-ին, նույն հատվածում գրանցվել էր 6 բալանոց ևս երկու երկրաշարժ։

Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:57-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոն քաղաքի մոտ, որտեղ մարտի 3-ին գրանցվել էր 6 մագնիտուդով երկրաշարժ, իսկ մարտի 4-ին՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է առաջին երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտի ղեկավար Ակիս Ցելենտիսը հայտարարել է, որ մարտի 12-ի երկրաշարժը եղել է մարտի սկզբին գրանցված երկրաշարժերի հետցնցում։ 

Դեռևս չկան տվյայլներ տուժածների վերաբերյալ։

Լուսանկարը՝ vchal; iStock by Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter