HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան և Եգիպտոսը դիվանագիտական մակարդակում վերսկսել են շփումները»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ուրբաթ օրը՝ մարտի 12-ին հայտարարել է, որ պաշտոնական Անկարան և Կահիրեն դիվանագիտական մակարդակում վերսկսել են շփումները։ Այդ մասին գրում է TACC-ը։ 

«Կապերը խզվել են մի քանի տարի առաջ, և հնարավոր չէ հարաբերությունները կարգավորել մեկ օրվա ընթացքում, իբրև թե ոչինչ չի եղել։ Դրա համար անհրաժեշտ են հետևողական հանդիպումներ իրականացնել, հստակեցնել ճանապարհային քարտեզը և գործել՝ ելնելով դրանից։ Մենք Եգիպտոսի հետ շփումներ ունենք հետախուզական մարմինների և արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով։ Մենք նաև այդ շփումները սկսել ենք դիվանագիտական մակարդակում»,- Anadolu գործակալությանը տված հարցազրույցում նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները կտրուկ վատացել էին 2013 թվականին՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, երբ կողմերը հետ են կանչել իրենց դեսպաններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին բազմիցս անվանել է «բռնապետ»։ 

Ընդ որում, Չավուշօղլուն ընդգծել է, որ մի քանի անգամ միջազգային տարբեր հարթակներում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter