HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական սպառազինության պատվերների ծավալը 2020 թվականին հասել է 55 միլիարդ դոլարի

Ռուսական սպառազինության պատվերների ծավալը 2020 թվականին հասել է 55 միլիարդ դոլարի։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևին։ 

Նրա խոսքերով, չնայած կորոնավիրուսի համավարակին, 2020 թվականը հաջողված է եղել ռուսական արտադրության սպառազինության վաճառքի համար։

«Մեր պատվերների ծավալը պահպանվել է 50-55 միլիարդ դոլարի սահմաններում։ Սա շատ լավ ցուցանիշ է»,- նշել է Շուգաևը։ Մատակարարումների պայմանագրերը կատարվել են Ղազախստանի հետ, որը ստացել է ավիատեխնիկա, Բելառուսի հետ, որը ձեռք է բերել ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև Ուզբեկստանի և ԱՊՀ անդամ այլ երկրների հետ:

Այդուհանդերձ, РБК-ի փետրվարի 17-ի տվյալների համաձայն, մաքսային վիճակագրության փակ հոդվածներով, որտեղ ներառված են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, արտահանումը Ռուսաստանից 2020 թվականին կրճատվել է 16 %-ով՝ կազմելով 11,5 միլիարդ դոլար։ Սա տեղի է ունեցել կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ ուշանում էր արտասահմանյան պատվիրատուների պատվերների մատակարարումները։ Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովն էլ հայտարարել է, որ 2018 և 2019 թվականներին ռուսական սպառազինության պատվերները հասել են, համապատասխանաբար, 55 և 51,1 միլիարդ դոլարի։

Լուսանկարը՝ Alex Beltyukov-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter