Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա
ԱԻՆ տեղեկացնում է, որ այսօր՝ մարտի 13-ին՝ ժամը 15։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-33 կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել երթևեկությունը․ կան արգելափակված ավտոմեքենաներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18։20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել