HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հասան Ռոհանի. «Իրանում պահպանվում է կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը»

Իրանի տարածքում շարունակում է պահպանվել կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Չորրորդ ալիքի սպառնալիքը վերացված չէ, դրա հավանականությունը պահպանվում է։ Մինչ օրս մենք զգույշ էինք, որ խուսափենք նոր ալիքից, սակայն ցանկացած պահի այդ վտանգը կարող է իրականություն դառնալ»,- նշել է Ռոհանին։ Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։ Իրանի նախագահը հավելել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Իրանում կմեծանան պատվաստումների տեմպերը։ 

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հաղթահարել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը։ 2021 թվականի փետրվարի 9-ին Իրանում սկսվել է ռուսական «Спутник V» պատվաստանյութով բնակչության կամավոր անվճար պատվաստումները։

Բացի այդ, փետրվարի 28-ին Իրանը ստացել է չինական Sinopharm ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը, իսկ մարտի 11-ին՝ հնդկական Bharat Biotech ընկերության պատվաստանյութի 150 հազար դեղաչափ։ Նախատեսվում է, որ կորոնավիրուսի իրանական արտադրության պատվաստանյութը կսկսի կիրառվել արդեն այս տարվա ապրիլ ամսվանից։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter