HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՏՀԶԿ նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Մաթիաս Քորմանը

Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար Մաթիաս Քորմանը ընտրվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նոր գլխավոր քարտուղար։ Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ընտրող հանձնաժողովի եզրափակիչ քվեարկության ժամանակ Քորմանը շրջանցել է շվեդ քաղաքական գործիչ Սեսիլիա Մալմստրյոմին, որը մինչև 2019 թվականը զբաղեցրել է առևտրի հարցերով եվրոկոմիսարի պաշտոնը։ Քորմանի թեկնածությունը դեռ պետք է հաստատի նաև ՏՀԶԿ խորհուրդը։ 

Կազմակերպության գլխավոր քարտուղարը ընտրվում է 5 տարի ժամկետով։ Մաթիաս Քորմանը իր պարտականությունների իրականացմանը կանցնի հունիսի 1-ից։ 50-ամյա Քորմանը 2013-2020 թվականներին գլխավորել է Ավստրալիայի ֆինանսների նախարարությունը։ ՏՀԶԿ-ն միավորում է տնտեսապես զարգացած 37 պետությունների, ներառյալ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։

Լուսանկարը՝ thenewdaily.com.au-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter