HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց, մայրերին և կին ազատամարտիկներին

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաև կին ազատամարտիկները մասնակցել են մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված տոնական ընդունելությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, արժանի, ճշմարիտ, հայրենասեր զավակներ դաստիարակելու և տոկունության համար:

«Դուք պետք է հպարտ լինեք, քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների և ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները»,- ասել է Տարոն Մարգարյանը:

«Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» ՀԿ-ն և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած ուշադրության և հարգանքի համար Տարոն Մարգարյանին պարգևատրել են պատվոգրով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter