HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի գլխավորած  պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում էր Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած Արցախի Հանրապետության կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարարվորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ինչպես նաև ԱՀ  էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ն. Մուսայելյանը, նախարարի տեղակալներ Վ.Ավետիսյանն ու Տ.Առստամյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բ. Պետրոսյանը:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Արցախի գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter