HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանը հանդիպել է Երևանի՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում 2008 թվականից ծագած խնդիրները և հանգուցալուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները։

Նախարարությունը, ըստ հաղորդագրության, կշարունակի խնդրի ուսումնասիրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter