HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից եւ նվազեցնում մահացությունը. միջազգային փորձագետներ

Այսօր՝ մարտի 15-ին հեռավար ձեւաչափով կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներն են.

  • Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, Հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ,
  • Ցոլին Կոջաողլանյան՝ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ
  • Լորկե Լիբարիդյան՝ Մանկաբույժ, «Cambridge Health Alliance»-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր
  • Վարդուհի Պետրոսյան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան

Հանձնաժողովը քննարկել է COVAX FASILITY նախաձեռնության շրջանակներում առաջարկվող Novavax պատվաստանյութը, ինչպես նաև AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրահոսում հայտնված տեղեկատվությունը, մասնավորապես՝ Էստոնիայում և Լիտվիայում AstraZeneca-ով պատվաստումների դադարեցման և խմբաքանակի հետ կանչման վերաբերյալ:

Անդրադառնալով «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում Novavax պատվաստանյութի վերաբերյալ առաջին պատուհանի առաջարկությանը՝ հանձնաժողովը որոշել է այս փուլում չմերժել «Novavax» ընկերության պատվաստանյութը: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, 2 դեղաչափ սխեմայով, 21 օր ընդմիջումով, 1 դեղաչափը՝ 0.5մլ, պահպանումը՝ 2-8°C ջերմաստիճանային պայմաններում, արդյունավետությունը` 89.3% է [95% CI 75.2 to 95.4]:

AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրահոսում հայտնված տեղեկատվության առնչությամբ միջազգային փորձագետները քննարկման ընթացքում նշել են, որ շատ դեպքերում տեղեկատվությունը հանրայնացվում է առանց պատճառահետևանքային կապի գնահատման և թյուր կարծիք ձևավորում հանրության շրջանում: Միաժամանակ ընդգծվել է, որ համաձայն Եվրոպական բժշկական գործակալության հայտարարության՝ արձանագրված մահվան դեպքերը չունեն պատճառահետևանքային կապ պատվաստումների հետ:

Միջազգային փորձագետների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է, որ ներկա փուլում COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում են մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter