
ՆԱՏՕ-ի 4 ռազմանավ ժամանել է Բաթումի նավահանգիստ
ՆԱՏՕ-ի 4 ռազմանավեր երկուշաբթի օրը՝ մարտի 15-ին, մուտք են գործել Բաթումի նավահանգիստ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։ Ռազմանավերի միավորումը Վրաստանը կլքի մարտի 18-ին։
«ՆԳՆ սահմանային ոստիկանության առափնյա պահպանությունը Վրաստանի տարածքային ջրերում ընդունում է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանումը։ Ստորաբաժանման կազմում են Իսպանիային պատկանող Cristobal Colon ֆլագմանական նավը, Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) և Smeli (Բուլղարիա) ռազմանավերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Որպես այցելության նպատակ մատնանշվում է Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների ծովային ուժերի համատեղելիության բարձրացումը։ «Կարևոր է, որ Վրաստանի սևծովյան նավահանգիստներ ՆԱՏՕ-ի ծովային ստորաբաժանումների այցերը կրեն պարբերական բնույթ, ինչը համարվում է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության արդյունքներից մեկը՝ ելնելով Սև ծովի անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- նշել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Մինչ այդ, ՆԱՏՕ-ի ռազմանավերը Վրաստանի ջրեր էին մտել այս տարվա փետրվարին։ Զորավարժությունների նպատակով Բաթումում է գտնվում ամերիկյան Donald Cook էսկադրային ականակիրը։
Լուսանկարում՝ Donald Cook ռազմանավը Բաթումում/Lt. Col. Karl Wethe
Մեկնաբանել