Մաշտոցի պուրակում հոգևորն էր գերիշխում (վիդեո)
Թեհմինե Ենոքյան
«Հիսուսը ամենամեծ հեղափոխականն էր… »: Այս խոսքերով սկսվեց այսօր Ֆիլմի դիտումը Մաշտոցի պուրակում: Մի քանի ժամ առաջ` Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ, Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմի ցուցադրությունը: Լսարանը ուշի ուշով հետևում էր ֆիլմի ամեն մի կանդրին:
Մաշտոցի պուրակում յուրահատուկ հոգևոր մթնոլորտ էր: Ֆիլմը հուզել էր բոլորին, այդ թվում՝ ոստիկաններին: Նրանք ֆիլմի դիտումից հետո մոտեցան ռեժիսորին, հետաքրքրվեցին, թե որտեղից կարող են ձեռք բերել այն: Հոգևոր հեղափոխությունը Մաշտոցի այգում շարունակվում է:
«Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմը կարելի է ձեռք բերել «Արտ Բրիջում» և Մոսկվա կինոթատրոնի վաճառասրահում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել