HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի` «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքից օգտվում է մի քանի անձ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն կարծում է, որ մի քանի անձ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուք օգտահաշիվն օգտագործելու թույլտվություն ունեն : Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: «Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել, ուղղությունը ճիշտ է: Իմ կարծիքով՝ էջ մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք, որոնք և տպավորություն են ստեղծում, որ էջը շարունակում է գործել որպես Գագիկ Սողոմոնյան անհատ: Կարծում եմ էջին մուտք ունեն մի քանի անձինք, դրանով է պայմանավորված, որ էջը գործում է»,-ասաց նա:

Ըստ Հարությունյանի` նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության ընթացքում ամբողջ շրջանակը պարզ կլինի:

Իրանում հայտնված հայկական ինքնաթիռին անդրադառնալով՝ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալը վստահեցրեց, որ աշխատանքեր են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի, պայմանավորվածություն կա իրանական կողմի հետ, այժմ տեխնիկական խնդիրներն են կարգավորվում:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է իրականացվում այն բոլոր հանգամանքների առնչությամբ, որոնք վերաբերում են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում որոշակի տարածքների հանձնմանը կամ հրամանատարության կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարմանը կամ հրամաններ տալ-չտալուն: Թե գործող ու նախկին պաշտոնատար անձինք ինչ կարգավիճակ ունեն, թե՛ ԱԱԾ տնօրենի տեղակալը, թե՛ քննչական դեպարտամենտի ղեկավարը որևէ մանրամասներ չհայտնեցին, ասելով, որ նախաքննություն է ընթանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter