HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱՆ-ն մեծացնում է մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար

Այս շաբաթվա ընթացքում որոշ բժշկական կենտրոններ կամ բաժանմունքներ վերապրոֆիլավորվում են` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով` նախարարությունը մեծացնում է մահճակալային ֆոնդը: Նախորդ շաբաթ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտն» է միացել Covid-19-ով վարակակիր անձանց բուժմանը, ապա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է լրացուցիչ բաժանմունք բացվել:

«Մենք հնարավորություն ունենք 2500 մահճակալ ապահովելու»,- ասաց Ավանեսյանը` հավելելով, որ այս պահին 10 կենտրոն է սպասարկում բուժառուներին:

Նախարարը վստահեցրեց` այս պահին չկան վարակակիր քաղաքացիներ, որոնք բժշկական օգնության տրամադրման խնդիր ունեն:

«Բայց պետք է իմանանք` անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ թվերը լինեն կառավարելի, և չունենանք դրսում մնացած պացիենտներ: Նախորդ տասը օրվա ընթացքում բավական մեծացել է կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մասը»,- ասաց նա:

Հարցին` թվերի աճին զուգահեռ հնարավոր է հեռավար դասապրոցեսին անցնելու և այլ սահմանափակումների որոշում լինի, նախարարն արձագանքեց` այս պահին կարանտինի որոշման փոփոխության և լրացուցիչ սահմանափակումներ գործի դնելու քննարկումներ չկան: Ըստ Ավանեսյանի` կառավարության քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ ձևով իրագործելուն:

«Ունենք սահմանված ռեժիմ, ըստ որի՝ դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են, և ունենք բռնկում, կարանտինի որոշման գործիքակազմով իրենք անցնում են օնլայն ռեժիմի: Նման լոկալ լուծումները հնարավորություն են տալիս զսպելու տարածումը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter