HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինեկոբանկը 5,256,000 դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և Ինեկոբանկի համատեղ նախաձեռնության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ավելի վաղ հայտարարված ակցիայի շրջանակում՝ Բանկի կողմից թողարկված Visa տեսակի քարտերի համար հաճախորդների կողմից վճարված առաջին տարվա սպասարկման գումարը, որը կազմում է 5,256,000 ՀՀ դրամ, փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Ակցիան իրականացվել է Բանկի և Հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, որով 2020թ. դեկտեմբերին Բանկի և աշխատակիցների կողմից Հիմնադրամին արդեն փոխանցվել է 10,5 մլն ՀՀ դրամ:

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ընձեռել հավելյալ հնարավորություններ զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում մեր hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:

«Կարևորում ենք Ինեկոբանկի քայլը՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար»,- ասում է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter