Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար
Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
«Նախաքննությամբ պարզվել է, որ 46-ամյա տղամարդը 2019թ. հունվար-փետրվարին ծանոթանալով հոգեկան հիվանդությամբ տառապող 1973թ. ծնված կնոջ հետ, Երևանի տարբեր փողոցներում պարտադրել է նրան զբաղվել մուրացկանությամբ, որից հետո կնոջից վերցրել է ամբողջ գումարը: Բացի այդ, պարբերաբար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել