HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ

Մարտի 16-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերներին։

Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները հանդես են եկել  զեկույցներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter