HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»

Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի անօրինական բռնազավթման անթույլատրելիության մասին, որը համարվում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում։ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը կապված է Ղրիմի թերակղզու Ռուսաստանի կողմից բռնակցման յոթամյակի հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում իրականացվել է անօրինական հանրաքվե, որի արդյունքներն օգտագործվել են որպես Ղրիմի բռնազավթման պատրվակ։

«Թուրքիան կարևորել և կարևորում է Ղրիմի թաթարների անվտանգությունը, բարեկեցությունը և մշակութային ինքնության պահպանումը, որոնք Ղրիմի թերակղզում բնիկ ազգերից են»,- նշվում է հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ ուշադրությամբ հետևում է Ղրիմում տեղի ունեցող գործընթացներին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter