
Ռուսաստանը հայտարարել է դեպի Սիրիա թուրքական ռազմատեխնիկայի տեղափոխման մասին
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով` Թուրքիան սիրիական տարածք է տեղափոխել ռազմական տեխնիկա և Ռաքքայի մարզի Այն-Իսա բնակավայրի մոտ տեղակայված հենակետերում իրականացնում է ամրաշինական աշխատանքներ։ Այդ մասին նշվում է մարտի 15-ին ՌԴ Պաշպտանության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմը խիստ անհանգստացած է Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական տեխնիկայի տեղափոխմամբ և ամրաշինական աշխատանքների իրականացմամբ։ Այդ գործողությունները խախտում են ստատուս-քվոն, որը հաստատվել է Փոխըմռբնման հուշագրով և խաթարում են սիրիական հակամարտության լուծման ուղղությամբ երկու կողմերի ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
1- Suriye'de Rejim kontrolünde bulunan Halep’teki Kuveyris Havaalanı’dan ateşlenen ÇNRA ve balistik füzeler, kuzeydeki Cerablus ve El Bab ilçelerindeki sivil yerleşim yerleri ile akaryakıt tankerlerinin park noktalarını hedef almıştır. Sivil yaralılar bulunmaktadır. pic.twitter.com/KT8mzk1BCo
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 14, 2021
Նախօրեին, Անկարայի տվյալներով, Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքները հրթիռակոծվել են։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հրթիռներն արձակվել են Քվայրես ռազմական օդակայանից և ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտների վրա։ Արդյունքում վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Թուրքական իշխանությունները հայտնել են, որ կապ են հաստատել Ռուսաստանի կառավարության հետ՝ կոչ անելով դադարեցնել հրթիռային հարվածներն այն տարածքներից, որոնք գտնվում են Դամասկոսի վերահսկողության տակ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել