HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեծացրել են պաշտպանական ծախսերը

Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով հարկային մուտքերը խիստ կրճատվել են, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները 2021 թվականին ռազմական ծախսերի նպատակով կհատկացնեն գրեթե 1,1 տրիլիոն դոլար, ինչը 2,7 %-ով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Այդ մասին նշվում է երեքշաբթի օրը՝ մարտի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հրապարակած զեկույցում։ 

Ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Միացյալ Նահանգներում (3,9 %): 2020 թվականին ռազմական ծախսերի նպատակով ԱՄՆ-ն հատկացրել էր 785 միլիարդ դոլար։ Սա 2,4 անգամ ավելի մեծ է, քան մյուս 29 երկրներինը միասին վերցրած։ 

ԱՄՆ-ն պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, որքան հնարավոր է շուտ, ռազմական ոլորտին հատկացնեն ՀՆԱ-ի առնվազն 2 %-ը։ Ընթացիկ տարվա ընթացքում ռազմական դաշինքի միայն 10 երկրներ են հասել այդ ցուցանիշին։ Դրանց թվում են Սլովակիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ 

Գերմանիան 2020 թվականին պաշտպանական ոլորտին հատկացրել է 51,6 միլիարդ եվրո, ինչը կազմում է ՀՆԱ-ի 1,56 %-ը։ Փորձագետները, սակայն նշում են, որ այս ցուցանիշին Բեռլինը կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության անկման հաշվին։ Մինչ ճգնաժամը կանխատեսվում էր, որ 2020 թվականին Գերմանիայի պաշտպանական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի միայն 1,42 %-ը։

Լուսանկարը՝ foreignbrief.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter