HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճարտարի քաղաքապետարանում հրդեհ է բռնկվել

Մարտի 17-ին՝ ժամը 07:21-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունու շրջանի Ճարտար  քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ-ն։

Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3x4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով: Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան:

Տեսչությունը ստուգումներ է իրականացնում հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter