HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի բոլոր շրջաններում նախատեսվում են հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում:

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, The Halo Trust ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ»,- հայտնում է ԱԻՊԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter