HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Մարտի 16-ին Արցախում կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3817  քաղաքացու հետազոտություն, որից 538-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Մինչև օրս Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2422 դեպք: Կատարվել է 21 265 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter