Արցախի Ազգային ժողովում ՄԻՊ թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկում կկայանա
Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանդես է եկել հայտարարությամբ:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի՝ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021թ․ մարտի 23-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում է նիստ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» թեմայով»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է 2020 թվականի դեկտեմբերի 22-ից, երբ Արտակ Բեգլարյանը հայտնեց այդ պաշտոնը թողնելու մասին։ Դեկտեմբերի 24-ին նա նշանակվեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել