HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածում փոփոխություն կլինի

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարությունն առաջարկում է օրենսգքրի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը:

Գործող օրենքով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:  

Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը տեխնիկական է:

164 հոդվածի երրորդ մասում նշվում է` հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Գործադիրն առաջարկում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter