HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի բնակիչներին բնակելի տներով ապահովման հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է

Արցախյան 2020թ․ ատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ Արցախի Հանրապետության շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացի վերջնաժամկետը մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ է: Այս մասին տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները: Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն»,- ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter