HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում սահմանող նախագիծն ընդգրկվեց քառօրյայի օրակարգ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խիստ պատժաչափ՝ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, այժմ քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

Գործող օրենսգրքով պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում:

Պատգամավորներն առաջարկում են վերանայել նաև լրտեսության համար սահմանված պատժաչափը, գործող կարգավորմամբ սահմանված է 8-15 տարի ազատազրկում, նախագծով առաջարկվում է պատիժը սահմանել 12-20 տարի:

Պետական դավաճանությունը սահմանվում է հետևյալ կերպ` «Թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»:

Լրտեսությունը օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից:

Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter