HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի հետևանքները COVID-19-ի պայմաններում. ՄԻՊ-ը վիճակագրություն է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վիճակագրություն է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքների մասին COVID-19-ի պայմաններում։ Այդ տվյալները տեղ են գտել ՄԻՊ արտահերթ զեկույցում։

Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում.

  1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,
  2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,
  3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:

Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները.

Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter