ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ ԱԳՆ փոխանցմամբ՝ նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում:
Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։ Այս առնչությանբ առանձնահատուկ ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Նախարարներ Այվազյանը և Լիիմեթսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ։ Այդ առումով զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀԳԸՀ-ն լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել