HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Շոյգու. «Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսեն»

Արցախում մարտական գործողությունների դադարեցումից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են երկկողմ երկխոսություն հաստատել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ղազախական Tengrinews.kz կայքին տված հարցազրույցում։ 

«Այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին այն փաստն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել։ Երկրորդը՝ ես հույս ունեմ, որ հիմա եկել է ժամանակը, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն երկխոսել։ Ես ի նկատի ունեմ Հայաստանին և Ադրբեջանին»,- նշել է Շոյգուն։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախն անվանել է «շատ բարդ ռազմագործողություն»։ «Հենց այդպես էլ ես կցանկանայի այն անվանել և ոչ այլ կերպ։ Որովհետև այնտեղ գործի են դրվել մեծ թվաքանակով փաստարկներ, տարրեր, մոտիվներ։ Չէ՞ որ, համաձայնեք, երբ թշնամանում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու հարևանները, նրանք, ում հետ ապրել ենք, ևս մեկ անգամ կկրկնեմ, և այսուհետ էլ կապրենք խաղաղության, համերաշխության և բարեկամության մեջ…»,- հավելել է Շոյգուն։

Շոյգուի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հսկայական ջանքեր է ներդրել իրավիճակի կարգավորման համար։ «Մենք ստիպված ենք եղել համոզել բոլորին, անկասկած... Նաև ի հայտ են գալիս նոր խաղացողներ, հայտնվում են հին հարևանները, սակայն՝ իրենց առաջարկություններով։ Ես ի նկատի ունեմ Իրանին։ Դա ենթակառուցվածքների զարգացումն է, դա և՛ երկաթուղին է, և՛ հիդրոէներգետիկան, և՛ տրանսպորտային հաղորդակցությունը։ Կան շատ հարցեր»,- եզրափակել է Շոյգուն։

Լուսանկարը՝ РИА Новости / Илья Питалев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter