
Թուրքիան 30 «Bayraktar TB2» անօդաչու է մատակարարել Ուկրաինային
Թուրքիան 30 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք է մատակարարել Ուկրաինային։ Այդ մասին գրում է Avia.pro-ն։ Վերջինիս տվյալներով՝ անօդաչուների տեղափոխումն իրականացվել է 2021 թվականի մարտի 14-ին Թուրքիայի տարածքից։ Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ Քաթարը առնվազն 6 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու է մատակարարել Ուկրաինային։
Avia.pro-ի տվյալներով՝ այս պահին Ուկրաինայի տարածքում, գումարային առումով, հարվածային անօդաչուների թիվը կարող է հասնել 50-ի։ Սա այն դեպքում, երբ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է մինչև 12 դրոն։
Ավելի վաղ, Կիևում հայտարարել էին, որ Դոնբասում ցանկանում են կիրառել ղարաբաղյան սցենարը։ Ընդ որում, անօդաչուների կառավարման համար կներգրավվեն օտարերկրյա մասնագետները, ներառյալ թուրքական և քաթարական զինված ուժերի մասնագետները։
«Այժմ առկա են բոլոր պայմանները, որպեսզի Ուկրաինան վերադարձնի չվերահսկվող տարածքների էական մասը։ Անհրաժեշտ է միայն գերագույն հրամանատարի հրամանը»,- հայտարարել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Ներկայումս իրավիճակը Դոնբասում լարված է։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության ուժերը մարտի 17-ի առավոտյան բերվել են մարտական պատրաստության լրիվ վիճակի, ինչը պայմանավորված է նրանով, որ առկա են տեղեկություններ այն մասին, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում ուկրաինական կողմն ակտիվ մարտական գործողություններ է սկսելու։
Լուսանկարը՝ dailysabah.com-ից
Մեկնաբանել