HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թյուրքախոս պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա մարտի 31-ին Ղազախստանում

Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա մարտի 31-ին Ղազախստանի Թուրքիստան քաղաքում։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ այս տարվա մարտի 31-ին Թուրքիստանում կկայանա Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Թյուրքական խորհրդի անդամ պետությունների բոլոր ղեկավարները և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հանդիսանում է այս կազմակերպության դիտորդ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ինչպես նշել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել հռչակագիր, որով Թուրքիստանը կհռչակվի թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք։ 

Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին։ Թյուրքական խորհրդին ներկայումս անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքիան։ Հունգարիան Խորհրդում ունի դիտորդի կարգավիճակ։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Ստամբուլում։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter