HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար «անկախ կյանքի կենտրոններ» կստեղծվեն

Կառավարությունը նախատեսում է ստեղծել «անկախ կյանքի կենտրոններ», որտեղ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար կիրականացվեն ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, կլինեն անձնական օգնականի ծառայություններ, ինչպես նաև կմատուցվեն մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 18-ի նիստում:

Առաջին փուլում կենտրոնները կստեղծվեն 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մյուսների համեմատ ավելի մեծ է: 

Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ զբաղվածության, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների համալիր իրականացման միջոցով:

Ծրագրի շահառուներն են զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած՝

  • շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները,
  • ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները,
  • զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները,
  • կամավորականները:

Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter