Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Արսեն և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում, հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը:
Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել