HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջիկայում որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրվա մասին

«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք: Այսօր, վաղն արդեն, կարծում եմ, որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ նախարարի՝ սահմանադրական ճանապարհով իրավիճակի հանգուցալուծմանը գնալու իրենց որոշումը մնում է ուժի մեջ:

«Արտահերթ ընտրությունների հանրային պահանջը հանրությունը ընդդիմության մանդատով և բերանով չհնչեցրեց, բայց մենք քաղաքական պրոցեսները բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների միջոցով:

Չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության՝ երկրի քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու մերժմանը՝ մեր գնահատականով, ճգնաժամը չէր հանգուցալուծվում: Պետք է արձանագրենք, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ, նաև մեր հանրության կողմից չողջունվեց»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter