HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարար Սամվել Գալստյանի հարազատները դիմում են ներկայացրել դատարան՝ Կարապետյանի և Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Դատավոր Վահե Միսակյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Նշենք, որ Գալստյանն ու Կարապետյանն անցնում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով: Նրանք մահացել են կորոնավիրուսից:

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործով անցնում է հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Նիստին զուգահեռ դատարանի դիմաց բազմամարդ բողոքի ակցիա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter