HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: 

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Փիլոյանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մի շարք համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծել է, որ համաճարակի և մեր երկրին պարտադրված պատերազմի պատճառով 2020թ.-ին դրանք հիմնականում հետաձգվել են, և այս տարի համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ, պատրաստակամություն է հայտնել նպաստել այս ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են նաև երկու բարեկամական պետությունների միջև փոխվստահության և փոխօգնության առկայությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter