HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter