Հայտնաբերել է ևս մեկ աճյուն
Այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջը։
«Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն»,- նշված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել