HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ. «Արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը Հայաստանի ներքին գործն է»

2021 թվականի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշումը Հայաստանի ներքին գործն է։ Ռուսաստանը հուսով է, որ նախընտրական շրջանը կառուցողական կանցնի։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մարտի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2021 թվականի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ։ Մենք ֆիքսել ենք, որ կողմերը կարողացել են պայմանավորվել ընտրությունների ժամկետի շուրջ։ Մենք հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում և միտված կլինի երկրաժամկետ արդյունքի հասնելուն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո, հայտարարել էր, որ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter