HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդեն. «ԱՄՆ-ն կաշխատի Ադրբեջանի հետ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի կապակցությամբ Բայդենի հղած ուղերձում։ 

«Իմ վարչակազմն Ադրբեջանի հետ կաշխատի անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ կապված ընդհանուր անհանգստություն առաջացնող հարցերի լուծման ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք հանձնառու ենք աջակցել կողմերին հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական խաղաղ կարգավորմանը, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»,- նշվում է Բայդենի ուղերձի մեջ, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։ 

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ իր վարչակազմը սատարում է Ադրբեջանի ջանքերը, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանը և Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը։ «ԱՄՆ-ն միտված է դիտարկել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- նշել է Բայդենը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter