
ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում
Քանի որ Ռուսաստանը բռնակցված Ղրիմն օգտագործում է ռազմական հզորության մեծացման նպատակով, ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։
«Մենք կշարունակենք ինտենսիվորեն անցկացնել մեր մարզումներն ու զորավարժությունները։ Եվ կմեծացնենք մեր համատեղ իրավիճակային մարտունակությունը, այդ թվում նաև սևծովյան տարածաշրջանում»,- խոստացել է Սթոլթենբերգը՝ ի նկատի ունենալով Վրաստանի հետ համագործակցությունը։
Good to meet PM @GharibashviliGe. #Georgia is one of #NATO's most important partners, and vital to the security of the #BlackSea region. I count on Georgia to uphold democratic standards, and for all parties to resolve differences through dialogue, working to find common ground. pic.twitter.com/se8WVbbsJY
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) March 17, 2021
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ նրա միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում։ «Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից և դուրս բերել զորքերն այդ շրջաններից»,- նշել է Սթոլթենբերգը։
Պատասխանելով վրացի լրագրողի այն հարցին, թե արդյոք կարագանա Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կապված տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացման հետ, Սթոլթենբերգը նշել է, որ եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանը պետք է կենտրոնանա ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ի երկրները նրան կաջակցեն այդ հարցում։ «2008 թվականին մենք Բուխարեստում ընդունեցինք որոշում և մենք նախկինի պես հավատարիմ ենք դրան ու Վրաստանին կօգնենք շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»,- նշել է Սթոլթենբերգը։
Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել