HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Մարտի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը։

«Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է ԱԶԲ-ի հետ ընթացող համագործակցությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար ոչ միայն առողջապահության, այլև կրթության ոլորտում: Նա նկատել է, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարևոր գործընկերներից է շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող ակտիվ պորտֆելով ոչ միայն հանրային ոլորտում, այլ նաև մասնավորում:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ընդունած տնտեսական արձագանքման ծրագիրը և վերջինիս սահմանած առաջնահերթությունները՝ վերականգնել տնտեսական ակտիվությունը, ապահովել տնտեսական միջավայրի կայունությունը և զարգացնել միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգը: Փոխվարչապետը արտահայտել է ՀՀ կառավարության ակնկալիքը՝ տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում խորացնել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծել է ԱԶԲ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցությունը Կադաստրի թվայնացման, ազգային աշխարհատարածական տվյալների ստանդարտացման գործում:

Փոխվարչապետը մատնանշել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ենթակառուցվածքների, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգիայի, քաղաքային միջավայրերի ու մարդկային կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Քննարկման ընթացքում շոշափվել են նաև հաղորդակցությունների, տրանսպորտային հանգույցների ոլորտներում համագործակցության ընդլայնման տարբերակները», - նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter