Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.50C (1979 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.00C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.80C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել