HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են»

Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի 19.03.2021 թվականին տարածած հաղորդագրության վերաբերյալ, որն ամբողջությամն ներկայացնում ենք. 

Մամուլում 19.03.2021 թվականին տարածվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, որ Նազիկ Ամիրյանի կողմից խարդախության, կանխամտածված սնանկության, խաբեության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 

Արձանագրում եմ, որ Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են, ոչ մի աղերս չունեն օրենքի, իրավունքի և իրականության հետ: Սա հերթական հաշվեհարդարի փորձն է Արցախի հերոսի ընտանիքի նկատմամբ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter