HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ՎԶԵԲ-ի՝ ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը

Մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

ՏՄՊՊՀ պաշտոնյաները և ծրագրի իրականացման պատասխանատուներն այսօր առցանց ձևաչափով քննարկում են անցկացրել: Հստակեցվել են ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցեր:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, տևողությունը 27 ամիս է: 

Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը կաջակցի հանձնաժողովին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կմշակվեն ուղեցույցներ, վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն, նախատեսված է նաև աջակցության տրամադրում շուկայի ուսումնասիրությունների իրականացման, հանձնաժողովի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter